211652_close_icon
views-count4108 դիտում article-date 20:05 18-02-2017

Խոսեպ Գվարդիոլա. Երբեք չեմ վերադառնա «Բարսելոնա» որպես մարզիչ

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան մեկնաբանել է իր նախկին թիմ` «Բարսելոնա» վերադառնալու վերաբերյալ լուրերը: «Ես երբեք «Բարսելոնա» չեմ վերադառնա մարզչի կարգավիճակով: Իմ կյանքի այդ փուլն արդեն ավարտվել է», ասել է Գվարդիոլան: Գվարդիոլան կատալոնական ակումբը ղեկավարել է 2008-2012 թվականներին: Այդ ընթացքում նրա գլխավորությամբ թիմը երեք անգամ նվաճել է Իսպանիայի չեմպիոնի և Իսպանիայի Սուպերգավաթի տիտղոսները, երկու անգամ` Իսպանիայի գավաթը, Չեմպիոնների լիգան, ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթը և աշխարհի ակումբային առաջնությունը:

Նմանատիպ նյութեր