211652_close_icon
views-count6404 դիտում article-date 10:38 18-02-2017

Ինչո՞ւ է ՀՀԿ ցուցակում ամենաշատը ներգրավված Տարոն Մարգարյանի թիմը. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Իշխանական կուլիսներում հարցեր են առաջանում, թե ինչու է ՀՀԿ ցուցակում ամենաշատը ներգրավված Տարոն Մարգարյանի թիմը՝ իր աշխատակիցներով։ Մասնավորապես՝ ցուցակի 59-րդ հորիզոնականում քաղաքապետարանի աշխատակից Մարիա Բարաղամյանն է, 60-րդ համարը քաղաքապետի օգնական, արարողակարգի ղեկավար Սամվել Մերթարջյանն է, իսկ 44-րդ տեղում վերջինիս կինն է՝ Հասմիկ Ափյանը։ Ուշագրավ է, որ այս բոլոր հորիզոնականներն էլ անցողիկ են և նրանք բոլորն էլ շանս ունեն անցնել ԱԺ։ Սա, ըստ էության արվում է նրա համար, որ քաղաքապետ Տարոն Մարգարյանի դիրքերն ամրանան նաև ԱԺ-ում, հաշվի առնելով այն դիմակայությունն ու մրցակցությունը Երևանի քաղաքապետի պաշտոնի համար։ Այս պահին Տարոն Մարգարյանի հետ Երևանի քաղաքապետի պաշտոնի ամենահավանական թեկնածուներն են շարունակում մնալ Գագիկ Բեգլարյանն ու Միհրան Պողոսյանը՝ Քեթրինի Միհրանը»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր