211652_close_icon
views-count2547 դիտում article-date 10:11 18-02-2017

Արմեն Ամիրյանը մշակույթի ոլորտի գործիչներին հրահանգելո՞ւ է սատարել ՀՀԿ-ին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, որ վերջերս անդամագրվեց ՀՀԿ-ին, ընդգրկված է այդ կուսակցության համամասնական ցուցակի 5-րդ հորիզոնականում։ Մինչդեռ նախարար նշանակվելիս նա հայտարարել էր, թե դեմ է մշակույթը քաղաքականացնելուն։ «Ժողովուրդ» օրաթերթը նախարարից հետաքրքրվեց՝ երբ սկսի քարոզչությունը, մշակույթի ոլորտի ներկայացուցիչներին հրահանգելո՞ւ է սատարել ՀՀԿ-ին։ «Երբևէ, ամենևին, չի կարող նման հորդորներ ասվել, պարզապես ես իսկապես ակնկալում եմ մեր հասարակության աջակցությունը»,– ասել է Ամիրյանը։ Նախարարը նաև հայտարարել է, թե ՀՀԿ-ն ոչ միայն մշակույթի գործիչների, այլև շատ շատերի վստահությունն է վայելում։ Թե ինչու, նա չի մեկնաբանել։ Նկատենք, որ այսօր քիչ չեն մտավորականները, մշակույթի գործիչները, որոնք ամենևին էլ ՀՀԿ-ի հետ չեն և ընդգրկված են այլ կուսակցությունների ցուցակներում»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր