211652_close_icon
views-count10025 դիտում article-date 23:43 07-12-2016

Արգենտինացի Լավեսին այժմ Մեսիից կրկնակի շատ է վաստակում

Չինական «Խեբեյ Չայնա Ֆորչուն» ակումբի հարձակվող Էսեկիել Լավեսիի աշխատավարձը կազմում է շաբաթական 493 հազար ֆունտ: Այդ ցուցանիշով արգենտինացին դարձել է աշխարհի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը: Նա 128 հազար ֆունտ ավելի շատ է ստանում, քան` վերջերս «Ռեալի» հետ պայմանագիրը երկարաձգած Կրիշտիանու Ռոնալդուն (շաբաթական 365 հազ. Ֆունտ) և գրեթե 2 անգամ շատ, քան` «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսին: Նշենք, որ Գարեթ Բեյլը, որը նույնպես երկարաձգեց պայմանագիրը «արքայական» ակումբի հետ, շաբաթական 350 հազար ֆունտ է վաստակում:

Նմանատիպ նյութեր