211652_close_icon
views-count2923 դիտում article-date 23:00 07-12-2016

Պակիստանում հայտնաբերել են կործանված ինքնաթիռի «սև արկղը»

Պակիստանում փրկարարները հայտնաբերել են Pakistan International Airlines ավիաուղիներին պատկանող կործանված ինքնաթիռի «սև արկղերից» մեկը: Այս մասին հայտնում է РИА Новости-ն: Արկղի տեխնիկական վիճակի մասին դեռ տեղեկություններ չեն հաղորդվում: [url=https://shamshyan.com/hy/article/2016/12/07/103387/]Հիշեցնենք,[/url] որ այսօր՝ դեկտեմբերի 7-ին, Պակիստանում ուղևորատար ինքնաթիռ էր կործանվել: Պակիստանյան ավիաընկերությանը պատկանող PK-116 չվերթի ինքնաթիռում այդ պահին եղել էր 42 ուղևոր և անձնակազմի 5 անդամ։ Նշվում էր, որ ինքնաթիռը վայր է ընկել Հավելիան լեռնային շրջանից 15 կմ հեռավորության վրա։ Դեպքի վայր էին մեկնել փրկարարներ։ Ինքնաթիռն իրականացնում էր Չիտրալ-Իսլամաբադ չվերթը:

Նմանատիպ նյութեր