211652_close_icon
views-count1456 դիտում article-date 23:35 07-12-2016

Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Մելքոնյանը հանդիպել է ԵԱՀ հնությունների հարցերով նախարար Խալեդ ալ-Անանիին

Դեկտեմբերի 7-ին Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Մելքոնյանը հանդիպել է ԵԱՀ հնությունների հարցերով նախարար Խալեդ ալ-Անանիին։ Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանի և Եգիպտոսի միջև հնագիտության ոլորտում առկա համագործակցությանը՝ ընդգծելով դրա հետագա ընդլայնման ուղղությամբ գործնական քայլերի ձեռնարկման կարևորությունը: Այդ համատեքստում մտքեր են փոխանակվել հնագիտության ոլորտում փորձի փոխանակման և փոխայցելությունների ակտիվացման հեռանկարների շուրջ, ինչպես նաև պայմանավորվածություն է ձեռք բերվել խթանելու երկու երկրների ազգային թանգարանների միջև համագործակցությունը։ Նախարար ալ-Անանին իր հերթին բարձր է գնահատել Լուքսորում գտնվող Ամենհոտեպ 3-րդի տաճարի պեղումների աշխատանքներին հայ մասնագետների մասնակցությունը։

Նմանատիպ նյութեր