211652_close_icon
views-count2374 դիտում article-date 18:26 07-12-2016

Թրամփը «Տարվա մարդ» է ճանաչվել

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը TIME ամսագրի վարկածով 2016 թվականի տարվա մարդ է ճանաչվել: Այս մասին հայտնում է RBC-ն: Յուրաքանչյուր տարի TIME-ի խմբագիրներն ընտրում են այն անձին, որն անցնող տարվա ընթացքում ամենամեծ ազդեցությունն է թողել տարբեր ոլորտներում: Վարկանիշային աղյուսակի երկրորդ հորիզոնականում է ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածու Հիլարի Քլինթոնը: Հիշեցնենք, որ անցած տարի հաղթող էր ճանաչվել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը:

Նմանատիպ նյութեր