211652_close_icon
views-count2308 դիտում article-date 18:49 07-12-2016

Տեղի է ունեցել ԼՂՀ Ազգային ժողովի պաշտպանության, անվտանգության, տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ դռնփակ նիստը

Դեկտեմբերի 7-ին տեղի է ունեցել ԼՂՀ Ազգային ժողովի պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի ու ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ դռնփակ նիստը: Նիստը վարել են պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ժաննա Գալստյանը ու ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արմո Ծատրյանը: Օրակարգում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2017 թ. պետական բյուջեի մասին» ԼՂՀ օրենքի նախագծում ԼՂՀ պաշտպանության նախարարության, ոստիկանության, ազգային անվտանգության ծառայության, արտակարգ իրավիճակների պետական ծառայության ֆինանսավորման հարցերն էին: Oրվա երկրորդ կեսին բյուջեի քննարկումները մեկնարկել են ԱԺ խմբակցություններում:

Նմանատիպ նյութեր