211652_close_icon
views-count13318 դիտում article-date 18:32 07-12-2016

Նաիրիտցիները կրկին, ի նշան բողոքի, հավաքվել էին ԱԺ-ի դիմաց . ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր` դեկտեմբերի 7-ին, մի խումբ նաիրիտցիներ հավաքվել էին Ազգային ժողովի դիմաց՝ պահանջելով, որպեսզի չեղարկվի «Նաիրիտ» գործարանը սնանկ ճանաչելու որոշումը: Նրանք պահանջում էին իրենց աշխատավարձերի վերադարձ, գործարանի վերագործարկում: Ցուցարարների թիվն այդքան էլ մեծ չէր, սակայն նշեցին, որ շարունակելու են պայքարել «Նաիրիտ»-ի վերագործարկման համար: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նաիրիտցիների հետ հանդիպեց ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Իշխան Խաչատրյանը: Վերջինս հավաքվածների հետ զրույցում ասաց, որ իրենց կուսակցությունը մշտապես «Նաիրիտ»-ի խնդիրը «պահելն է աչքի առաջ», և այսօր էլ, ԱԺ հերթական հարց ու պատասխանի ժամանակ, կբարձրաձայնի այս խնդրի մասին: Ի. Խաչատրյանը նաև կոչ արեց՝ գնալ, անպայման մասնակցել ապրիլյան խորհրդարանական ընտրություններին, քանի որ հենց այդ ընտրության շնորհիվ է արդարություն հաստատվելու: Մինչդեռ նաիրիտցիները՝ հույսները կտրած, պատասխանում էին, որ այլևս հույս չեն կապում ընտրությունների հետ. դրանք անարդար են անցկացվում: Ակցիայի մասնակիցների քիչ լինելու պատճառով այսօր նրանք ոչինչ չնախաձեռնեցին, փոխարենը, ինչպես իրենք նշեցին՝ մեկ անգամ ևս ահազանգեցին «Նաիրիտ»-ի խնդրի մասին: Լուսանկարները՝ Տիգրան Մազմանյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 48+
48+

Նմանատիպ նյութեր