211652_close_icon
views-count30437 դիտում article-date 15:31 07-12-2016

Երևանում Volkswagen-ի վարորդը՝ ավտոմեքենաների ջարդի հեղինակ. բախվել է 2 Toyota-ի և 2 Mercedes-ի. տուժածների մեջ է ՀՔԾ քննիչը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ դեկտեմբերի 6-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։30-ի սահմաններում Կարապետ Ուլնեցու և Դավիթ Անհաղթ փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչներ, 46-ամյա Արշալույս Մինասյանի վարած Toyota Corolla մակնիշի 009 NV 01 համարանիշի, 30-ամյա Եղիշ Մանասարյանի վարած Mercedes մակնիշի 34 QN 150 համարանիշի, 53-ամյա Ռաֆայել Սահակյանի վարած Toyota մակնիշի 64 ՍԼ 491 համարանիշի և Արամ Հովհաննիսյանի վարած Volkswagen մակնիշի 34 ՏV 121 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները։ Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Կարապետյանը տեղեկությունը փոխանցել է ՃՈ Ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժին, որտեղից ժամանել է հետաքննիչ Արտակ Ավագյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վթարի մեղավորը եղել Volkswagen-ի վարորդ Ա. Հովհաննիսյանը, ով մինչև նշված խաչմերուկում 3 կայանված ավտոմեքոնաներին բախվելը, Դավիթ Անհաղթ փողոցում՝ «Իդեալ» խանութի դիմաց, բախվել է Երևանի բնակիչ, 31-ամյա Արթուր Քալոյանի վարած Mercedes մակնիշի 34 MA 661 համարանիշի ավտոմեքենային, որից հետ առաջ ընթանալով՝ բախվել է վերը նշված ավտոմեքենաներին։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 38+
38+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր