211652_close_icon
views-count2571 դիտում article-date 16:50 07-12-2016

Սիրիական բանակը դուրս է շպրտել ահաբեկիչներին Հալեպի պատմական թաղամասերից

Սիրիայի կառավարական ուժերին հաջողվել է կոտրել ահաբեկչական խմբավորումների զինյալների դիմակայությունը և ներթափանցել Հալեպի պատմական թաղամասեր, հաղորդում է Ria Novosti-ն՝ հղում անելով աշխարհազորայինների ներկայացուցչին։ «Հանցավոր խմբերի մնացյալ գրոհայիններն ամբողջովին դուրս են շպրտվել Հալեպի հին թաղամասերից։ Հակառակորդը ճնշված է և փախչում է հարավային թաղամասեր, որտեղ դեռևս մնում են նրանց ներկայացուցիչները»,-ասել է աղբյուրը։ Օպերացիային մասնակցած սպաներից մեկն էլ հայտնել է, որ արդեն բաց է Հալեպի միջազգային օդանավակայան տանող մայրուղին և որևէ երթևեկը դեպի օդանավակայան ահաբեկիչների կողմից վտանգված չէ։ Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Հալեպում զենքը կամավոր վայր է դրել և միացել հրադադարին մոտ 3000 գրոհային։ Նրանց ավտոբուսներով ուղեկցել են դեպի Իդլիբ նահանգ։

Նմանատիպ նյութեր