211652_close_icon
views-count1918 դիտում article-date 16:13 07-12-2016

Հալեպում ռուսական բանակի գնդապետ է զոհվել

Սիրիայի Հալեպ քաղաքում հրետակոծության ժամանակ ստացած վնասվածքներից մահացել է ռուսական բանակի գնդապետ Ռուսլան Գալիցկին, հաղորդում է Ria Novosti-ն։ Հրետակոծությունը իրականացվել է ահաբեկիչների կողմից, Հալեպի արևմտյան հատվածում գտնվող բնակելի թաղամասերից մեկի ուղղությամբ, որի ժամանակ էլ վերջինս ծանր վիրավորում է ստացել։ ՌԴ ՊՆ-ի փոխանցմամբ՝ Գալիցկիի կյանքի համար մի քանի օր պայքարել են բժիշկները, սակայն՝ անօգուտ։ Գնդապետը ռուս ռազմական խորհրդատուների խմբում էր ներգրավված և Սիրիայում կարևորագույն առաջադրանքներ էր կատարում։ Ավելի վաղ Հալեպում տեղի ունեցած ռմբակոծությունների ժամանակ զոհվել էին նաև 2 ռուսաստանցի բուժքույրեր։

Նմանատիպ նյութեր