211652_close_icon
views-count10451 դիտում article-date 11:10 07-12-2016

Մարմնավաճառները կալանավայրում հանդիպել են ՄԻԱՎ/ՁԻԱՀ հիվանդությամբ տառապող դատապարտյալի հետ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի պետ, գնդապետ Արսեն Աֆրիկյանը հարցաքննության է հրավիրվել ՀՀ հատուկ քննչական ծառայություն։ Ինչպես հայտնի է՝ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող գործի շրջանակներում կալանավորվել է «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի պետի նախկին տեղակալ Կարապետ Մկրտչյանը։ Հենց նա է քրեակատարողական հիմնարկի երկարատև տեսակցությունների համար նախատեսված սենյակում փաստացի կազմակերպել մարմնավաճառությամբ զբաղվող կանանց տեսակցությունը դատապարտյալների հետ։ Ընդ որում, այդ դատապարտյալները իրավունք չունեին տեսակցություն ունենալու որևէ մեկի հետ։ Ուշագրավն այն է, որ մարմնավաճառները կալանավայրում հանդիպել են ՄԻԱՎ/ԶԻԱՀ ծանր իմունային անբավարարություն հիվանդությամբ տառապող դատապարտյալի հետ։ «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկություններ հասան այն մասին, որ բացի վերոնշյալ պաշտոնատար անձանցից, որոնց թվում է և հերթափոխի պետ, փոխգնդապետ Խաչիկը, առաջիկայում այլ պաշտոնատար անձանց ևս մեղադրանք կառաջադրվի։ Չի բացառվում, որ փոխգնդապետը և ՔԿՀ պետի նախկին տեղակալը միայնակ չեն գործել։ Ու թերևս հենց այդ պարզելու համար քրգործի քննության շրջանակներում հարցաքննվել է նաև ՔԿՀ պետ, գնդապետ Արսեն Աֆրիկյանը։ Իսկ թե ինչով կավարտվի այս աղմկալի դեպքի բացահայտումը, սպասենք զարգացումներին»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր