211652_close_icon
views-count23977 դիտում article-date 10:59 07-12-2016

Բանտապետն աշխատասենյակում եղբոր նկարը կախելու պատճառով տեղափոխվել է այլ աշխատանքի. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ ԱՆ «Սևան» քրեակատարողական հիմնարկի պետ Արամ Խաչատրյանը զավեշտալի պատմության կիզակետում է հայտնվել: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ից 2015-ի մարտին «Սևան» ՔԿՀ տեղափոխվելու պատճառը այն է եղել, որ Ա. Խաչատրյանի աշխատասենյակում Սերժ Սարգսյանի լուսանկարը բացակայել է: Փոխարենը բանտապետի սենյակում եղել է ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի լուսանկարը, որը նրա հորեղբորորդին է: Պարզվում է, որ դատապարտյալներից մեկը պետի աշխատասենյակ մտնելու ժամանակ հաջողացրել է գաղտնի լուսանկարել Գագիկ Խաչատրյանի՝ պատից կախված նկարը: Չգիտես ինչպես, այն հայտնվել է ՔԿ վարչության ղեկավարության ձեռքում»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր