211652_close_icon
views-count3081 դիտում article-date 10:45 07-12-2016

Նախարարի նորանշանակ տեղակալը երկու բնակարան ու երկու ավտոմեքենա ունի. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանը երկու բնակարան և երկու ավտոմեքենա ունի: Նա Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր գույքի և եկամուտների հայտարարագիրը: Ըստ հայտարարագրի՝ նա երկու բնակարանի, «MERCEDES–BENZ E 320» և «NISSAN TIIDA 1.5» մակնիշի ավտոմեքենաների սեփականատեր է: Արթուր Հովհաննիսյանի դրամական միջոցները պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել են 4 միլիոն 350 հազար դրամ, 7 հազար ԱՄՆ դոլար և 2 հազար 700 եվրո: Նախարարի տեղակալի եկամուտները հոկտեմբերի 17-ի դրությամբ կազմել են 9 միլիոն 234 հազար դրամ, որից 3 միլիոն 325 հազար դրամը աշխատավարձն է, իսկ մնացածն էլ՝ ստացված փոխառությունները (վարկերը): Մինչ այս պաշտոնում նշանակվելը նա զբաղեցրել է ՀՀ փաստաբանների պալատի նախագահի առաջին տեղակալի, արդարադատության նախարարության աշխատակազմի համակարգի իրավական ապահովման վարչության պետի, արդարադատության նախարարության աշխատակազմի եվրաինտեգրման վարչության պետի պաշտոնները»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր