211652_close_icon
views-count2542 դիտում article-date 10:16 07-12-2016

100 միլիոն դոլարի վարկ՝ էներգետիկ ոլորտի Ֆինանսական առողջացման համար. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ կառավարությունը պատրաստվում Է հաջորդ տարի Եվրասիական զարգացման բանկից ներգրավել 100 միլիոն դոլարի վարկ։ Ընդ որում, այդ վարկը օգտագործվելու է շատ անորոշ նպատակներով, որոնց բնորոշումը չափազանց ընդարձակ Է։ Վարկը տրամադրելու նպատակն է «Էներգետիկ ոլորտում Ֆինանսական առողջացումը և հանրային ֆինանսական կառավարման ու ներդրումային միջավայրի բարելավումը»։ Սա հենց այն վարկերից է, որոնք բերվում են պետական բյուջե, ախորժակով ծախսվում, ավելացնում են մեր երկրի արտաքին պարտքը, սակայն ոչ ոք չի կարողանում ասել, թե կոնկրետ ինչ արդյունք տվեցին դրանք։ Նշենք, որ վարչապետ Կարեն Կարապետյանի կառավարությունը վերջին շրջանում փորձում է բարձրացնել ներգրավվող վարկերի օգտագործման արդյունավետությունը։ Համենայն դեպս՝ գոնե առերևույթ։ Թե որքանով է այս վարկը նման անորոշ ու ընդարձակ ձևակերպումներով տեղավորվում կառավարության նոր մոտեցումների շրջանակներում, դժվար է ասել»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր