211652_close_icon
views-count3106 դիտում article-date 11:52 07-12-2016

Ի՞նչ իրադարձություններ են տեղի ունեցել աշխարհում դեկտեմբերի 7-ին

1598 թ. – ծնվել է Ջովաննի Լորենցո Բեռնինին, իտալացի նշանավոր քանդակագործ և ճարտարապետ (մահ. 1680 թ.) 1787 թ. – Դելավերը դարձավ ԱՄՆ-ի առաջին նահանգը։ 1845 թ. – մահացել է Ռուստամ Ռազան, Ֆրանսիայի կայսր Նապոլեոն Բոնապարտի ազգությամբ հայ թիկնապահը (ծն. 1780 թ.)։ 1928 թ. – ծնվել է Նոամ Չոմսկին, ամերիկացի լեզվաբան, փիլիսոփա, քաղաքական ակտիվիստ։ 1941 թ. – Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Ճապոնիան անսպասելի հարձակվեց Օահու կղզու վրա գտնվող Պեռլ Հարբոր ամերիկյան բազայի վրա, դեպքերի հիման վրա նկարահանվել է ֆիլմ։ 1943 թ. – ընդունվեց Լիբանանի դրոշը։ 1944 թ. – Չիկագոյում ստորագրվեց միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին պայմանագիր։ 1971 թ. – ծնվել է Վլադիմիր Հակոբյանը, հայ ճանաչված շախմատիստ։ 1988 թ. – Հայաստանի տարածքում տեղի ունեցավ ավերիչ երկրաշարժ, մահացավ ավելի քան 25 000 մարդ, մոտ 31 000-ը վիրավորվեցին, անօթևան մնացին ավելի քան կես միլիոն մարդ։

Նմանատիպ նյութեր