211652_close_icon
views-count5269 դիտում article-date 20:38 06-12-2016

Իսպանիայի վարչապետ. Թող Ռոնալդուի հարցով հարկային ծառայությունը զբաղվի

Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյը հայտարարել է, որ «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդու ֆինանսական հնարավոր խարդախություններով պետք է հարկային ծառայությունը զբաղվի: «Ես գերադասում եմ չմտածել այն մասին, ինչը չգիտեմ: Թող դրանով հարկային ծառայությունը զբաղվի», ասել է վարչապետը: Նշենք, որ 61-ամյա գործիչը «Ռեալի» երկրպագու է: Ավելի վաղ գերմանական լրատվամիջոցները հայտնել էին, որ Ռոնալդուն օֆշորային ընկերությունների միջոցով լվացել է գովազդից ստացված եկամուտները և խուսափել հարկեր վճարելուց: 2009-2014 թվականներին Բրիտանական Վիրջինյան կղզիներում գրանցվախ Tollin ընկերության միջոցով Ռոնալդուն դուրս է բերել 74,8 մլն եվրո` իսպանական գանձարանին վճարելով հարկերի ընդամենը մի փոքր մասը:

Նմանատիպ նյութեր