211652_close_icon
views-count5643 դիտում article-date 20:13 06-12-2016

Զինեդին Զիդան. Մենք պատրաստ ենք ճակատամարտին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը անդրադարձել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 6-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիայի» հետ հանդիպմանը: «Դա եզրափակիչ է: Ցանկանում ենք վաղը հաղթել և միայն հաղթանակի մասին ենք մտածում: Ցանկանում ենք խմբում 1-ին տեղը գրավել: Բոլորը` բացի Բեյլից, պատրաստ են խաղին: Պատրաստվում ենք մեր լավագույն խաղը ցուցադրել: Կաշխատենք արագ գոլ խփել: Դա շատ ծանր, էներգատար խաղ է լինելու: Թիմը պատրաստ է ճակատամարտին և գիտի իր անելիքը: Դա մեծ խաղ է, վերջինը խմբում: 1-ին տեղը խմբում միշտ էլ մեր գլխավոր նպատակն է», ասել է Զիդան: Նշենք, որ այդ խաղում, որը կկայանա դեկտեմբերի 7-ին, «Բորուսիային» խմբում 1-ին տեղը գրավելու համար բավարար է ոչ-ոքին, իսկ «Ռեալին» միայն հաղթանակ է անհրաժեշտ:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր