211652_close_icon
views-count3169 դիտում article-date 16:41 06-12-2016

ՋԱՀ-ը մասնակցեց ՀԲԸՄ գալա ընթրիք-դրամահավաքին

Դեկտեմբերի 4-ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի «Տիգրան Մեծ» սրահում տեղի ունեցավ Հայկական բարեգործական ընդհանուր միության 110-ամյակի առիթով կազմակերպված գալա ընթրիք: «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Սոս Սահակյանը նույնպես մասնակցություն և ներդրում ունեցավ դրամահավաք-ընթրիքին՝ ՋԱՀ-ի կողմից հիմնադրամին փոխանցելով 1.000.000 դրամ: ՀԲԸՄ-ն սփյուռքի խոշորագույն, համահայկական կազմակերպություն է, որն իր ավելի քան մեկդարյան պատմության ընթացքում կյանքի է կոչել կայուն զարգացման բազմաթիվ ծրագրեր: «Ջավախքին աջակցություն» հիմնադրամը, ևս մեկ անգամ շնորհավորում է ՀԲԸՄ-ին 110-ամյակի առթիվ և համոզմունք հայտնում, որ հայ ժողովրդի զարգացմանը և բարգավաճմանը տանող մարտահրավերներով լի ուղին ավելի վստահ կարող ենք անցնել, երբ համախմբված և միասնական ենք: Աղբյուրը՝ [url=http://www.jah.am/news/9973?utm_source=%D4%B6%D4%BC%D5%84&utm_campaign=9af9712bf2-EMAIL_CAMPAIGN_2016_12_06&utm_medium=email&utm_term=0_ace9cbeb65-9af9712bf2-19910071]«ՋԱՎԱԽՔԻՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ» հիմնադրամ[/url]

Նմանատիպ նյութեր