211652_close_icon
views-count21267 դիտում article-date 16:13 21-10-2016

Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարի հրավերով ինչո՞ւ է ֆրանսիացի խոհարարը N1 արհեստագործական պետական ուսումնարան այցելել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Ֆրանսիական Անտոնի քաղաքից ժամանած բարձրակարգ խոհարար Ժան Իվ Կողվեզը ֆրանսիական խոհանոցի գաղտնիքներով կկիսվի մեր հայրենակիցների հետ։ Պրն Կողվեզը Երևան է ժամանել Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար Ռուսլան Բաղդասարյանի հրավերով և հոկտեմբերի 21-25-ը Երևանի N1 արհեստագործական պետական ուսումնարանում "Ֆրանսիական խոհանոցի գաղտնիքները" թեմայով վարպետության դաս կանցկացնի 20 սաների համար։ Ֆրանսիացի մասնագետի առաջին հանդիսավոր դասին այսօր ներկա գտնվեցին Ռուսլան Բաղդասարյանը, ՀՀ արտաքին գործերի նախարարի խորհրդական Վահագն Աթաբեկյանը, ֆրանսիական պատվիրակության անդամ Վիսսամ Նեմեն և այլք: «Դավթաշեն-Անտոնի համագործակցության ծրագրի շրջանակներում որոշեցի խոհարարական դասընթացների կազմակերպումը: Ինքս էլ սիրում եմ խոհանոցում որոշակի ուտեստներ պատրաստել: Կարծում եմ՝ այն արդյունավետ կլինի ուսումնարանի սաների համար: Հետագայում հնարավոր է նաև փոխադարձ այցի կազմակերպումը»,-նշեց Ռ. Բաղդասարյանը: «Ֆրանսիական խոհանոցում 4 ընտանիք գոյություն ունի՝ նախուտեստ, մսով կերակուր, ձկով կերակուր և քաղցրավենիք: Մի քանի օրերի ընթացքում մենք կյուրացնենք դրանց պատրաստման հմտությունները ֆրանսիական տարբերակով: Դասընթացի ավարտին լավագույնները ֆրանսիական խոհանոցում ընդունված կարգի համաձայն կստանան խոհարարի գլխարկներ՝ ըստ կարգերի, ինչպես նաև կարժանանան մեդալի»,- իր բացման խոսքում նշեց խոհարարը: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 156+
156+

Նմանատիպ նյութեր