211652_close_icon
views-count15043 դիտում article-date 14:44 21-10-2016

Ժոզե Մոուրինյո. Մխիթարյանը չի խաղում, որովհետև ես Էյնշտեյնը չեմ

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն Եվրոպայի Լիգայի խմբային փուլի 3-րդ տուրում «Ֆեներբահչեի» հետ խաղից (4:1) հետո մեկնաբանել է մանկունյանցիների կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի շուրջ ստեղծված իրավիճակը: Մխիթարյանը չի մասնակցել նաև «Ֆեներբահչեի» հետ խաղին, թեպետ Մոուրինյոն նշել է, որ հայ ֆուտբոլիստը լիովին պատրաստ է խաղին: «Իրավիճակը հետևյալն է. այժմ մենք խաղում ենք Լինգարդի, Մատայի և Մարսյալի հետ: ԵՍ Էյնշտեյնը չեմ ու չգիտեմ այնպիսի մարտավարական սխեմա, որի դեպքում միաժամանակ 4 հարձակողական ոճի կիսապաշտպան խաղար: Մխիթարյանը պետք է ավելի շատ աշխատի, որպեսզի բարձրակարգ խաղերի համար անհրաժեշտ մարզավիճակ ձեռք բերի: Այժմ ունենալով նրան պահեստայինների նստարանին և 15-20 րոպեով խաղադաշտ մտցնելով, կարծում եմ, որ այդպես նրա համար ավելի լավ կլինի, որպեսզի նա աշխատի ու սպասի իր շանսին: Շուտով դա կլինի», ասել է Մոուրինյոն:

Նմանատիպ նյութեր