211652_close_icon
views-count3178 դիտում article-date 17:00 21-10-2016

Միջազգային 17 կազմակերպություններ կոչ են արել դադարեցնել EITI-ին Ադրբեջանի անդամակցությունը

Միջազգային 17 կազմակերպություններ նամակ են հղել Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության խորհրդին (ԱՃԹՆ)՝ կապված այդ երկրում քաղաքացիական հասարակության աշխատանքային ծանր պայմանների հետ, տեղեկացնում է contact.az-ը։ Կայքը նշում է, որ միջազգային կազմակերպությունները՝ Ադրբեջանի կարգավիճակի վերանայման հետ կապված, հորդորում են խորհրդին՝ դադարեցնել Ադրբեջանի անդամակցությունը կառույցում, քանի որ նախկինում բավահայտված բազմաթիվ խախտումները ոչ միայն չեն վերացվել, այլև ավելացել է դրանց թիվը։ 2015 թվականի ապրիլին խորհուրդը նվազեցրել էր Ադրբեջանի կարգավիճակը մինչև «թեկնածու» մակարդակ, ինչը պայմանավորված էր քաղաքացիական հասարականության հետապնդումների դեպքերի հետ և կոչ էր արել ադրբեջանական իշխանություններին դադարեցնել հետապնդումներն ու վերականգնել աշխատանքային գործունեության նորմալ պայմանները։ 2015 թվականի հոկտեմբերին կառույցի նախագահ Քլեր Շորթսի՝ Ադրբեջան կատարած այցի ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստիպված էր եղել խոստովանել, որ խիստ սահմանափակումներ են մտցվել և խոստացել էր վերացնել դրանք, սակայն այդպես էլ չէր կատարել տված խոստումը։

Նմանատիպ նյութեր