211652_close_icon
views-count34043 դիտում article-date 15:59 21-10-2016

«Օրենքով գող» Շաքրո Մոլոդոյը կառավարել է Ռուսաստանի ողջ հանցավոր աշխարհի ֆինանսական միջոցները

Քրեական «հեղինակություն» Շաքրո Մոլոդոյը (իրական անունը՝ Զախարի Կալաշով) ղեկավարել է Ռուսաստանի հանցավոր աշխարհում շրջանառվող ֆինանսական միջոցները՝ դրանք բաշխելով հանցախմբերի միջև, հաղորդում է Ria Novosti-ն՝ հղում անելով Մոլոդոյի դեմ հարուցված [url=https://shamshyan.com/hy/article/2016/07/12/90244/]քրեական գործի[/url] նյութերին։ «Կալաշովը՝ որպես Ռուսաստանի հանցավոր աշխարհի կառավարիչ, ենթակա կառույցների ներկայացուցիչներ էր նշանակում ու վերահսկում, որոնք միավորված էին մեկ ընդհանուր նպատակ հետապնդող գործունեության մեջ։ Նա էր բաշխում անօրինական ճանապարհով ստացված ֆինանսական միջոցները և այլ գույք»,-ասված է նյութերում։ Փաստաթղթից հայտնի է դառնում, որ Կալաշովը տվել է անհրաժեշտ հանձնարարականներ ու ցուցումներ, ինչպես նաև ապահովել տարբեր աղբյուրներից ստացված հանցավոր գործունեության ֆինանսավորումը։

Նմանատիպ նյութեր