211652_close_icon
views-count2471 դիտում article-date 14:30 21-10-2016

Ռուսաստանը պատասխան կտա Հալեպի արյունահեղությունների համար. Եվրախորհրդի նախագահ

Եվրամիության անդամ պետությունների ղեկավարները պայմանավորվել են բոլոր միջոցառումները ձեռնարկել Սիրիայի իշխանությունների ու նրա դաշնակիցների, մասնավորապես, Ռուսաստանի դեմ, եթե շարունակվի Հալեպում արյունահեղությունը։ Այդ մասին, ինչպես տեղեկացնում է BBC-ն, Բրյուսելում ԵՄ գագաթնաժողովի առաջին օրվա քննարկումներից հետո մամուլի ասուլիսում հայտարարել է Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը։ «Եվրամիությունը կոչ է անում անհապաղ դադարեցնել արյունահեղությունը և ռազմական գործողությունները»,-ասել է նա։ Ավելի վաղ Տուսկը նշել էր, որ ԵՄ-ը կարող է Հալեպի իրավիճակի համար նոր, ավելի կոշտ պատժամիջոցներ դիտարկել Ռուսաստանի դեմ։ Տուսկի խոսքը հաստատել էր նաև Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը՝ ասելով. «Եթե մարդու իրավունքները շարունակվեն խախտվել, ապա մենք պետք է դրան արձագանքելու բոլոր միջոցները ձեռնարկենք՝ չբացառելով ոչ մի տեսակի մեթոդ»։

Նմանատիպ նյութեր