211652_close_icon
views-count2470 դիտում article-date 13:12 21-10-2016

Ռուսաստանը խոչընդոտում է Դոնբասում ավիավթարի հետաքննության աշխատանքներին. Եվրախորհուրդ

Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը մեղադրել է ռուսական իշխանություններին նրանում, որ վերջիններս փորձում են ամեն կերպ խոչընդոտել Դոնբասում մալազիական MH17 ինքնաթիռի վթարի հետաքննությանը և կոչ արել ԵՄ անդամ պետություններին ներգրավել գործընթացին, հաղորդում է rosbalt.ru-ն։ «Ռուսաստանը շարունակում է իր խանգարիչ գործունեությունը վարել՝ սկսած ԵՄ-ի օդային տիրույթի հատումից, կիբերհարձակումներից, ընկերություններին ապատեղեկատվություն տրամադրելուց, Եվրամիության քաղաքական գործընթացներին միջամտելուց, Բալկաններում հիբրիդային միջոցների կիրառումից ընդհուպ մինչև MH-17 օդանավի վթարի հետաքննությունը»,-ասել է Տուսկը ԵՄ գագաթնաժոովի առաջին օրվա արդյունքների ամփոփումից հետո տված մամուլի ասուլիսում։ Նա ընդգծել է, որ ԵՄ-ի 28 անդամ պետությունների ղեկավարները լիովին պատրաստ են աջակցել ավիավթարի հետաքննությանն ուղղված Նիդեռլանդների կառավարության ջանքերին։

Նմանատիպ նյութեր