211652_close_icon
views-count4881 դիտում article-date 10:41 21-10-2016

Հովհաննես Հունանյանի դուստրը և «ԱՐԹՄԵԴ» ԲԿ-ն հաշտվել են. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ ոստիկանության պետի նախկին տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Հովհաննես Հունանյանի դուստրը՝ Լիա Հունանյանը, և ««ԱՐԹՄԵԴ» բժշկական վերականգնողական կենտրոն» ՓԲԸ-ն հաշտվել են։ «Ժողովուրդ»-ն ավելի վաղ հայտնել էր, որ Լիա Հունանյանը 2016 թվականի հունվարի 19-ին դիմել է Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ ««ԱՐԹՄԵԴ» բժշկական վերականգնողական կենտրոն» ՓԲԸ-ից փոխհատուցում պահանջելով։ Ոստիկանի դուստրը պահանջում էր, որ ՓԲԸ-ի բժիշկ Արայիկ Ղարիբյանը փոխհատուցի իրեն՝ առողջությանը պատճառված վնասը գնահատելով 5 միլիոն 78 հազար 900 դրամ։ Եվ այսպես՝ «Ժողովուրդ»-ը տեղեկացավ որ ԲԿ-ն և Լիա Հունանյանը հաշտության պայմանագիր են ստորագրել այն պայմանով, որ Հունանյանի պահանջված գումարը փոխհատուցվի»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր