211652_close_icon
views-count3200 դիտում article-date 10:27 21-10-2016

Եթե դու ինչ-որ բան ես ձեռնարկում որևէ մեկին «վատություն» անելու համար, դու դառնում ես նույնպիսի չարիք. «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է. «Շատ են մարդիկ, որոնք իրենց առաքելությունն են համարում ինչ-որ չարիքի դեմ պայքարելը։ Կաթոլիկները պայքարել են բողոքականների դեմ և հակառակը։ «Կարմիր բանակը» պայքարել է «սպիտակ բանակի» դեմ, Արևմուտքը պայքարում է «Իսլամական պետաթյան» դեմ, Միացյալ Նահանգները պայքարում է Ռուսաստանի դեմ։ Եթե դրանց բոլորին տեղերով փոխես, ապա արդյունքը նույնն է՝ պայքար։ Ինձ թվում է՝ դա հնացած և անարդյունավետ մոդել է: Եթե դու կարմիր կամ սպիտակ, բոլշևիկ կամ մենշևիկ ես, ինքդ արժանի այլընտրանք չես ստեղծում, ինքդ քեզնով այդպիսի այլընտրանք չես հանդիսանում, ապա քո «պայքարը» և անգամ «հաղթանակը» ոչ մի կոպեկի գին չունի: Պետք չէ պայքարել Սամվել Ալեքսանյանի դեմ։ Միակ բանը, որի կարիքը կա՝ բիզնեսի համար հավասար պայմաններ ստեղծելն է։ Թիրախը, նպատակը պետք է դրական լինի։ Եթե դու ինչ-որ բան ես ձեռնարկում որևէ մեկին «վատություն» անելու համար, դու դառնում ես նույնպիսի չարիք, որպիսին է քո «պայքարի» թիրախը։ Սպանելով վիշապին՝ ինքդ դառնում ես վիշապ։ Հայտնի պատմություն է»։ [b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր