4144 դիտում
14:17 21-10-2016
Բրիտանիան 2 ռազմանավ է ուղարկել՝ ուղեկցելու Սիրիա ուղևորվող ռուսական «Ծովակալ Կուզնեցով» ավիակրին
Մեծ Բրիտանիայի ռազմածովային ուժերին պատկանող «Դանքան» ականակիրը և «Ռիչմոնդ» ֆրեգատն ուղեկցում են ռուսական «Ծովակալ Կուզնեցով» ավիակրին, որն ուղղություն է վերցրել դեպի Սիրիայի ափեր և այս պահին անցնում է Բրիտանիայի ափերի մոտով։
Ինչպես հաղորդում է BBC-ն, բրիտանական նավերն ավիակիրն կուղեկցեն այնքան ժամանակ, մինչև նա կանցնի Հյուսիսային ծովով ու Լա-Մանշ նեղուցով։
Լա Մանշից դուրս գալով՝ ՌԴ Հյուսիսային նավատորմի նավերի խումբը՝ ավիակրի ուղեկցությամբ կուղևորվի այնուհետև դեպի Ջիբրալթարի կողմը և Միջերկրական ծովով կհասնի Սիրիայի ափեր։
BBC-ի դիցանագիտական վերլուծաբան Ջոնաթան Մարկուսի կարծիքով՝ Սիրիայում ռուսական ավիակրի մասնակցությամբ առաջին մարտական գործողությունը կլինի 1991 թվականից մինչ այսօր։ Ըստ վերլուծաբանի՝ ավիակրի այդքան երկար ճանապարհորդությունը Ռուսաստանի կողմից ուժի ցուցադրություն է, որով Մոսկվան Արևմուտքին հասկացնում է, որ կարող է ուժ կիրառել որտեղ և երբ կամենա։
Նմանատիպ նյութեր
12511 դիտում
16:51 15-10-2016
Ռուսաստանը Սիրիայի ափեր է ուղարկել իր միակ՝ «Ծովակալ Կուզնեցով» ավիակիրը
2940 դիտում
16:39 25-10-2016
ՆԱՏՕ-ին մտահոգել է Սիրիայում ռուսական «Ծովակալ Կուզնեցով» ավիակրի հնարավոր օգտագործումը
5396 դիտում
15:03 17-11-2016
Ռուսական «Ծովակալ Կուզնեցով» ավիակրի կործանիչի հարվածներից մի քանի տասնյակ ահաբեկիչ է ոչնչացվել
Այս բաժնից
532 դիտում
16:14 21-04-2024
Իրանի բանակը հարավարևելյան սահմանային շրջաններում մոտ 50 հազ․ անօրինական ներգաղթյալների է ձերբակալել
442 դիտում
15:49 21-04-2024
Պակիստանում վերջին մի քանի օրվա ընթացքում 7 մաքսավոր է սպանվել
406 դիտում
15:23 21-04-2024
Պակիստանում զինված հարձակման հետևանքով մաքսային ծառայության 3 պաշտոնյա է զոհվել