211652_close_icon
views-count3126 դիտում article-date 10:16 21-10-2016

Կառավարության հռչակած փոփոխությունները հնարավոր է իրենց հետ բերեն սկանդալային բացահայտումներ. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Նորանշանակ նախարարներն ու այլ պաշտոնյաներ սկսկել են մանրազնին ուսումնասիրել գնումների ոլորտն ու պարզել, թե ինչպես են մսխել բյուջեն նախորդները։ Սկանդալային բացահայտումներ են սպասվում առողջապահության ոլորտում։ Նորանշանակ Լևոն Ալթունյանը սկսել է ուսումնասիրություններ կատարել դեղերի ձեռքբերման պլանավորման ոլորտում և արդեն իսկ որոշակի բացահայտումներ է կատարել։ Ի դեպ, բացի նախկին նախարարի գործունեության ուսումնասիրությունից, նոր նախարարը նաև պլանավորում է կադրային ջարդ, ինչն արդեն դժգոհություն է հասունացրել նախարարությունում։ Բոլորը տագնապած սպասում են իրենց հերթին, քանի որ Լևոն Ալթունյանը որոշել է անարդյունավետ ծախսերի կրճատումը իրականացնել կադրային կրճատումով։ Մինչդեռ հին աշխատակազմը բողոքում է, որ դա կարող է մասնագիտական մեծ հարված հասցնել առողջապահական համակարգին»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր