211652_close_icon
views-count2659 դիտում article-date 09:50 21-10-2016

Բարի համբավը պարտադիր չէ, պարտադիրը «ձայներ բերելու» կարողությունն է. «Իրատես»

«Իրատես» թերթը գրում է. «Արդեն հստակ է այն մոտեցումը, որով առաջնորդվելու են։ «Վերևից» հասկացրել են գործող պատգամավորներին, որ մանդատի ակնկալիք կունենան միայն այն ժամանակ, երբ կբավարարեն առաջադրված պահանջներին։ Մեր տեղեկություններով, կուսակցության վերնախավում քննարկվում է այն հավանական թեկնածուների հարցը, ովքեր կարող են շատ ձայներ ապահովել, յուրաքանչյուր ընտրատարածքից պետք է լինի այնպիսի թեկնածու, ում բարձր ինտելեկտն ու բարի համբավը պարտադիր պայման չեն, պարտադիրը «ձայներ բերելու» կարողությունն է։ Այս տրամաբանությունը հաշվի առնելով, կարելի է ենթադրել, որ իշխող մեծամասնության խորհրդարանական «խճանկարն» էական փոփոխություններ չի կրի»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր