211652_close_icon
views-count12202 դիտում article-date 09:38 21-10-2016

ՊԵԿ նորանշանակ նախագահը երկու շաբաթ է տվել «կարգոներին». «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ մաքսային ծառայությանը մոտ կանգնած մեր աղբյուրները պնդում են, թե պետեկամուտների կոմիտեի նորանշանակ նախագահ Վարդան Հարությունյանը երկու շաբաթ է տվել այսպես կոչված «կարգոներին»՝ իրենց գործունեությունը դադարեցնելու համար։ Խոսքը այն «տրանսպորտային» ընկերությունների մասին է, որոնք ներկրողներով զբաղվող փոքր ու միջին տնտեսվարողների ապրանքները արտերկրից տեղափոխում են Հայաստան, մութ սխեմաներով իրականացնում մաքսազերծումը և հանձնում դրանք ապրանքների տերերին։ Դա տարիներով ձևավորված կոռուպցիոն հստակ սխեմա է, որտեղ մաքսավորներն ու այդ «կարգոները» գործում են հանցավոր համաձայնության շրջանակներում։ ՊԵԿ յուրաքանչյուր նախագահ նշանակվելուց հետո արել է այս գործողությունը, սակայն շատ կարճ ժամանակահատվածում ստեղծվել են նրա վերահսկողության տակ գործող «կարգոներ»։ Թե ինչ կանի Վարդան Հարությունյանը, պարզ կդառնա շատ շուտով»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր