211652_close_icon
views-count2908 դիտում article-date 09:33 21-10-2016

Արտեմ Ասատրյանը նախարարության կողմից հայտարարված մրցույթները ուղղորդո՞ւմ է. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Վերջին շրջանում «Ժողովուրդ»-ի խմբագրությունը պարբերաբար ահազանգեր է ստանում այն մասին, որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերով նախարար Արտեմ Ասատրյանը իր ենթակայության տակ գտնվող հիմնարկների կողմից հայտարարված մրցույթները ուղղորդում է։ Օդում կախված լուրեր կան այն մասին, որ բացվում են տարբեր ՍՊԸ-ներ ու Ա/Ձ-ներ, որոնք մասնակցում են այս կամ այն մրցույթին և առանց մրցակցության շահում, քանի որ Արտեմ Ասատրյանի հովանավորության տակ են։ Իսկ այն ընկերությունները, որոնք օրենքի տառին համապատասխան հաղթում են, նախարարը չեղյալ է հայտարարում մրցույթները, որպեսզի իր «հավատարիմները» շահեն։ Երեկ «ժողովուրդ»-ը այս խնդրի առնչությամբ փորձեց մեկնաբանություն ստանալ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերով նախարար Արտեմ Ասատրյանից։ Ի պատասխան՝ նա ասաց, թե փաստեր չկան։ Այսինքն՝ եթե անուն չկա, եթե անձը վախենում է հրապարակային հանդես գալ, ապա խնդիրը գոյություն չունի, լուրերն էլ բամբասանք են, ինչպես միշտ»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր