211652_close_icon
views-count16434 դիտում article-date 20:41 20-10-2016

Երևանում տնօրենը Mercedes-ով վրաերթի է ենթարկել 77-ամյա հետիոտնին

Երեկ՝ հոկտեմբերի 19-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:30-ի սահմաններում Երևանի բնակիչ, 43-ամյա Դավիթ Ներսիսյանը Ավան վարչական շրջանի Բաբաջանյան 78 շենքի դիմաց իր վարած Mercedes մակնիշի 14 ՕԼ 387 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Ավան վարչական շրջանի Նարեկացի թաղամասի բնակիչ, 77-ամյա Խաչիկ Այվազյանին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհայի ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները՝ ոստիկանության Նոր Նորքի բաժնի հետաքննչական բաժանմունքի հետաքննիչ Ա. Տոնոյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ հետաքննություն է սկսվել: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Mercedes-ի վարորդ Դ. Ներսիսյանը աշխատում է «Մամիկոն» ՍՊԸ-ի տնօրեն: [color=#CC0000] Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր