211652_close_icon
views-count3788 դիտում article-date 21:37 20-10-2016

Բակո Սահակյանը Արցախի պետականաշինությանը վերաբերող հարցեր է քննարկել ԵՊՀ դասախոսների և ուսանողների հետ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 20-ին ընդունել է Երևանի պետական համալսարանի մի խումբ դասախոսների և ուսանողների: Ինչպես տեղեկացնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, ջերմ և անմիջական մթնոլորտում արծարծվել են Արցախի պետականաշինությանը, ներքին և արտաքին քաղաքականությանը, տարածաշրջանային զարգացումներին վերաբերող մի շարք հարցեր: Նախագահը գոհունակությամբ նշել է, որ Երևանի պետական համալսարանի դասախոսների և ուսանողների հետ հանդիպումները կրում են պարբերական բնույթ՝ դրանք որակելով հետաքրքիր ու պահանջված:

Նմանատիպ նյութեր