211652_close_icon
views-count22406 դիտում article-date 19:00 20-10-2016

Հայտնի է Մոսկվայում ամենասիրված մեքենայի մակնիշը. հետազոտություն

Սեպտեմբերին KIA Rio-ն ամենասիրված ավտոմեքենան է ճանաչվել Մոսկվայում: Այս մասին հայտնում է LifeNews-ը: 2016թ.-ի սեպտեմբերին Մոսկվայում վաճառվել է 917 հատ KIA Rio ավտոմեքենա, ինչը 21 տոկոսով ավելի քիչ է նախորդ տարվա ցուցանիշից: Ավելի վաղ՝ ապրիլից-հունիս ամիսներին ընկած ժամանակահատվածում KIA Rio-ն նույնպես վաճառքի ռեկորդ է սահմանել: Եվ միայն օգոստոսին իր պատվավոր տեղն է զիջել մեկ այլ մոդելի՝ Hyundai Solaris-ին: Սեպտեմբեր ամսին մեքենաների վաճառքի թվով KIA Rio-ից հետո 2-րդ տեղում է Hyundai Solaris-ը: Տվյալ մոդելից մեկ ամսում ՌԴ մայրաքաղաքում վաճառվել է 904 հատ, ինչը 37 տոկոսով ավելի ցածր է նախորդ տարվա սեպտեմբերի ցուցանիշից: Երրորդ հորիզոնականում է Volkswagen Polo-ն, 4-րդ տեղում է Hyundai Creta-ն և վերջապես հնգյակը եզրափակում է Skoda Octavia-ն: Ընդհանուր առմամբ, Մոսկվայում սեպտեմբեր ամսին վաճառվել է 16 հազար մեքենա, ինչը 15,5 տոկոսով քիչ է նախորդ տարվա սեպտեմբեր ամսվա ցուցանիշից:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր