211652_close_icon
views-count73381 դիտում article-date 16:37 20-10-2016

22-ամյա երիտասարդին, ով գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում, սպանելու փորձ կատարելու կասկածանքով ձերբակալվել է «Վան» հեռուստաստուդիայի 39-ամյա տնօրենը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ այսօր՝ կեսգիշերին ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախուզության բաժնի աշխատակիցները՝ տեղի համայնքային ոստիկանների հետ ոստիկանության Մաշտոցի բաժին են բերման ենթարկել Շիրակի մարզի Գյումրի քաղաքի բնակիչ, 39-ամյա Վահան Ղազարյանին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ՝ հոկտեմբերի 19-ին, ժամը 23։30-ի սահմաններում «Արմենիա» բժշկական կենտրոնից ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ «ձախից կրծքավանդակի և աջից՝ ազդրի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ ծայրահեղ ծանր վիճակում իրենց մոտ է տեղափոխվել Սևան քաղաքի Նալբանդյան փողոցի բնակիչ, 22-ամյա Լևոն Սահակյանը։ Հիվանդանոց են մեկնել ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի քննիչները՝ բաժնի պետ Սահակ Գևորգյանի գլխավորությամբ։ Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին և քննիչներին հայտնել են, որ երիտասարդը ծայրահեղ ծանր վիճակում է, գտնվում է վերակենդանացման բաժանմունքում և ի վիճակի չէ դեպքի վերաբերյալ որևէ տեղեկություն հայտնել։ Հիվանդանոցում հայտնել են նաև, որ իրենց ասել են, որ երիտասարդը վնասվածքները ստացել է «Շիրակ» հանրախանութի մոտ վայր ընկնելու հետևանքով։ Արդեն տեղում Մաշտոցի ոստիկանները օպերատիվ տվյալներ են ստանում, որ վիրավոր Լ. Սահակյանը հիվանդանոց է տեղափոխվել իրենց տանից, սակայն մինչ այդ նրա և Վ. Ղազարյանի միջև ֆինանսական խնդիրների շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել Թերլեմեզյան փողոցի 3 հասցեում։ Արդեն ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս ոստիկանները քննիչների հետ ձեռնարկելով համատեղ գործողություններ՝ կարողանում են ծուղակ ստեղծել և Վ. Ղազարյանին, ով վարձակալական հիմունքներով բնակվում է Երևանում, հայտնաբերել են ու բերման ենթարկել։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Վ. Ղազարյանը կասկածվում է Լ. Սահակյանին սպանելու փորձ կատարելու մեջ։ Փաստի առթիվ ավագ քննիչ Ռևիկ Սեդրակյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 34-104 հոդվածի (սպանության փորձ) հատկանիշով։ Հայտնաբերվել է նաև հանցագործության գործիք դանակը։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ կասկածյալ Վ. Ղազարյանն աշխատում է «Վան» հեռուստաստուդիայի տնօրեն, իսկ վիրավոր Լ. Սահակյանը բժշկական համալսարանի ասպիրանտ է։ Պատճառը եղել է միմյանց միջև եղած 80 հազար դրամ պարտք ու պահանջը։ Քննիչի որոշմամբ Վ. Ղազարյանը ձերբակալվել է։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր