211652_close_icon
views-count9496 դիտում article-date 23:35 26-09-2016

Զինեդին Զիդան. Ես Ռոնալդուի հետ խոսակցություն եմ ունեցել, ամեն ինչ նորմալ է

«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը Չեմպիոնների Լիգայում Դորտմունդի «Բորուսիայի» հետ հանդիպումից առաջ անդրադարձել է Կրիշտիանու Ռոնալդուին, որը դժգոհ էր մնացել, որ իրեն փոխարինել էին Իսպանիայի առաջնությունում «Լաս-Պալմասի» հետ հանդիպման 2-րդ խաղակեսում: «Յուրաքանչյուր ֆուտբոլիստ, որը փոխարինվում է, դժգոհ է, և Ռոնալդուն բացառություն չէ: «Լաս-Պալմասի» հետ խաղից հետո մենք զրույց ենք ունեցել, բայց դա նորմալ է, այդպես պատահում է: Պետք է առաջ շարժվել: Մեզ չափազանց բարդ, լարված հանդիպում է սպասվում: «Բորուսիայում» մի քանի նորեկներ կան, սակայն ակումբի փիլիսոփայությունը մնացել է անփոփոխ: Նրանք նախկինի պես սիրում և խաղում են ֆուտբոլ, ինչպես և մենք», ասել է ֆրանսիացին:

Նմանատիպ նյութեր