211652_close_icon
views-count2824 դիտում article-date 22:11 26-09-2016

Հայաստանում երեխաների 28 տոկոսն աղքատ է

ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ)-ի հայաստանյան գրասենյակը և ՀՀ ԱՎԾ-ն այսօր հրապարակել են Հայաստանում առաջին ամբողջական ազգային վերլուծությունը մանկական բազմաչափ աղքատության վերաբերյալ: Զեկույցը մանկական աղքատության վերաբերյալ ամբողջական պատկեր է տալիս ազգային համատեքստում: «Մանկական աղքատությունն ավելին է, քան պարզապես դրամական կարիքը: Երեխաներն աղքատ են, եթե զրկված են կյանքի համար վճռորոշ պայմաններից՝ սննդից, կրթությունից, ժամանցից, հագուստից ու կացարանային պայմաններից: Այս զրկանքներն ազդում են երեխայի ոչ միայն ներկա կյանքի, այլև՝ հետագայում ամբողջական ներուժը զարգացնելու կարողության վրա»,- նշեց Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Տանյա Ռադոչայը: Զեկույցում նշվում է, որ գյուղաբնակ երեխաների 82 տոկոսը խոցելի է, մինչդեռ քաղաքաբնակների միայն 53 տոկոսն է խոցելի: Երբ բազմաչափ աղքատությունը համադրվում է դրամական աղքատության հետ, յուրաքանչյուր 3 երեխայից 1-ը թե՛ աղքատ է, թե՛ խոցելի: Երեխաների 28 տոկոսը խոցելի է և աղքատ: Այս երեխաները հասարակության ամենախոցելի հատվածն են: Երեխաների 36 տոկոսը կարիքավոր է, բայց ոչ աղքատ: Վերլուծությունը կարևոր տվյալներ է հաղորդում սոցիալական քաղաքականության մշակման համար, որպեսզի երեխաները պաշտպանված լինեն ռիսկերից, և ընդլայնվեն այն ծառայությունների հասանելիությունը, որոնց կարիքը երեխաներն ունեն:

Նմանատիպ նյութեր