211652_close_icon
views-count5302 դիտում article-date 20:05 26-09-2016

Իրանի նախագահի պաշտոնում Ահմադինեժադի առաջադրվելը չի բխում երկրի շահերից. Ալի Խամենեի

Իրանական Fars լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի գերագույն ղեկավար, այաթոլլահ Ալի Խամենեին երկրի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադին խորհուրդ է տվել չմասնակցել 2017 թվականի նախագահական ընտրություններին: «Ես նրան ասացի, որ նախագահի պաշտոնում առաջադրվելը չի բխում ո՛չ նրա, ո՛չ էլ երկրի շահերից: Սակայն, նրան չեմ արգելել անել դա: Եթե Ահմադինեժադն ամեն դեպքում որոշի մասնակցել նախագահական ընտրություններին, ապա դա կարող է հանգեցնել Իրանի քաղաքական կյանքի ամբողջականության խախտման, ինչն անկասկած օգտակար չի լինի երկրի համար»,- ասել է Խամենեին: Իրանում նախագահական հաջորդ ընտրություներն անցկացվելու են 2017 թվականի մայիսի 29-ին: Ակնկալվում է, որ Իրանի գործող նախագահ Հասան Ռուհանին կփորձի վերընտրվել:

Նմանատիպ նյութեր