211652_close_icon
views-count2618 դիտում article-date 19:34 26-09-2016

«Ղարաբաղ-Ֆրանսիա» բարեկամության շրջանակի նիստ՝ Ֆրանսիայի ԱԺ պատգամավորի մասնակցությամբ

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ, «Ղարաբաղ-Ֆրանսիա» բարեկամության շրջանակի ղեկավար Աշոտ Ղուլյանը սեպտեմբերի 26-ին ընդունել է «Ֆրանսիա-Ղարաբաղ» բարեկամության շրջանակի նախագահ, Ֆրանսիական Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Ֆրանսուա Ռոշբլուանին եւ նրան ուղեկցող անձանց: Ողջունելով հյուրերին՝ Աշոտ Ղուլյանը բարձր է գնահատել «Ֆրանսիա-Ղարաբաղ» բարեկամության շրջանակի հետեւողական քաղաքական գործունեությունը, ինչպես նաեւ վերջին շրջանում ակտիվ աշխատանքները՝ մշակույթի եւ հումանիտար ոլորտներում: Իր հերթին Ֆրանսուա Ռոշբլուանը նույնպես ընդգծել է մշակութային կապերի, Արցախում ֆրանսերեն լեզվի եւ ֆրանսախոսության զարգացման կարեւորությունը, որը լուրջ խթան է երկկողմ հարաբերությունների ընդլայնման ու ամրապնդման ուղղությամբ: «Ֆրանսիա-Ղարաբաղ» բարեկամության շրջանակի նախագահը հետաքրքրվել է սահմանին տիրող իրավիճակով, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում մեկնարկած սահմանադրական բարեփոխումների գործընթացով: Հանդիպումը շարունակվել է ընդլայնված կազմով՝ «Ղարաբաղ-Ֆրանսիա» բարեկամության շրջանակի անդամների մասնակցությամբ: Զրուցակիցները մտքեր են փոխանակել համագործակցության ոլորտների եւ բարեկամության շրջանակի առաջիկա ծրագրերի վերաբերյալ:

Նմանատիպ նյութեր