211652_close_icon
views-count5344 դիտում article-date 16:02 26-09-2016

Իրանի հոգևոր առաջնորդ Խամենեին խորհուրդ է տալիս Ահմադինեժադին չմասնակցել նախագահական ընտրություններին

Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ, այաթոլահ Ալի Խամենեին հաստատել է լուրերը, որ խորհուրդ է տվել երկրի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադին իր թեկնածությունը չառաջադրել նախագահի ընտրություններում, որոնք կայանալու են 2017 թվականին։ Այդ մասին նշվում է այաթոլահի պաշտոնական կայքում։ «Ես ասել եմ նրան, որ իր, ինչպես նաև երկրի շահերից է բխում նախագահի պաշտոնում չառաջադրվելը»,-նշել է Խամենեին՝ հավելելով, որ, այդուհանդերձ, չի արգելել նրան առաջադրվել։ Խամենեիի խոսքով, եթե Ահմադինեժադը վերջնականորեն որոշի իր թեկնածությունն առաջադրելու մասին, ապա դա կարող է քաոս առաջացնել Իրանի քաղաքական կյանքում։

Նմանատիպ նյութեր