211652_close_icon
views-count2557 դիտում article-date 15:56 26-09-2016

Արևմուտքը՝ ԱՄՆ-ի գլխավորությամբ չի կարողանում իրագործել Սիրիայում իր պարտավորությունները. Լավրով

Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը քննադատել է արևմտյան պետություններին, ինչպես նաև Միացյալ Նահանգներին, որ վերջիններս չեն կարողանում Սիրիայում ստանձնած իրենց պարտավորություննեը պատշաճ կերպով կատարել, հաղորդում է Ria Novosti-ն։ Նա հավելել է, որ սեպտեմբերի 25-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստը գումարվել էր, որպեսզի շեղեին Դեյր-էզ-Զորի ռմբակոծումները միջազգային հանրության ուշադրությունից։ Նրա խոսքով՝ Սիրիայի թեման առաջնային է եղել ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի ողջ նստաշրջանի ընթացքում։ «Բոլոր մեղքերում մեզ և Սիրիայի իշխանություններին մեղադրեցին և ստացան բոլոր մեղադրանքների պատասխանները»,-ասել է Լավրովը։ Լավրովը նաև նշել է, որ Մոսկվան Հալեպի մոտակայքում հումանիտար ավտոշարասյան վրա հարձակումների մանրակրկիտ հետաքննություն է պահանջելու, սակայն վաղ է Սիրիայի հարցով Ռուսաստանի ու ԱՄՆ-ի համաձայնագրի վրա խաչ քաշելու։

Նմանատիպ նյութեր