211652_close_icon
views-count4864 դիտում article-date 15:43 26-09-2016

Իրանում առաջին անգամ վարկային քարտեր կթողարկվեն

Իրանի բանկերն առաջին անգամ կթողարկեն տեղական վարկային քարտեր։ Այդ մասին հայտնում են իրանական լրատվամիջոցները։ Քարտերը կգործարկվեն միայն երկրի ներսում։ Ժամկետն ու սպասարկման գինը սահմանելու է Իրանի Կենտրոնական բանկը։ Նշենք, որ մինչ այդ երկրում թողարկվել են դեբետային քարտեր։ Վարկային քարտերի թողարկման ժամկետի մասին տեղեկություններ չեն հաղորդվում։

Նմանատիպ նյութեր