211652_close_icon
views-count3400 դիտում article-date 09:02 26-09-2016

Հայ դպրոցականները Կրասնոդարում կմասնակցեն ԱՊՀ երկրների դպրոցականների 4-րդ միջազգային մարզական առաջնությանը

Այսօր՝ սեպտեմբերի 26-ին Կրոսնադարում մեկնարկելու է ԱՊՀ երկրների դպրոցականների 4 -րդ միջազգային մարզական առաջնությունը, որին մասնակցում է նաև ՀՀ պատվիրակությունը: Պատվիրակությունը մասնակցում է 6 մարզաձևից` բասկետբոլ, վոլեյբոլ, ֆուտզալ, սեղանի թենիս և բաթմիտոն: Դպրոցական թիմերը ձևավորվել են Հայաստանի դպրոցականների ֆեդերացիայի կողմից, մարզիկները ընտրվել են դպրոցականների ՀՀ առաջնություններում լավագույն արդյունք ցուցաբերած դպրոցական մսրզիկներից: Պատվիրակությունը ղեկավարում է Հայաստանի դպրոցականների մարզական ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արման Այվազյանը: Ա. Այվազյանը տեղեկսցնում է, որ ընտրված դպրոցական մարզիկները ֆեդերացիայի անմիջական ղեկավարությամբ և աջակցությամբ անցել են նախապատրադտական փուլ և գտնվում են մարզական լավ վիճակում։ Բացի այդ, ֆեդերացիան դպրոցական մարզիկներին ապահովել է միասնական համազգեստով և անհրաժեշտ մարզական պարագաներով: Հուսով ենք, որ մեր դպրոցական մարզիկները վերադառնալու են հայրենիք՝ մեդալներով:

Նմանատիպ նյութեր