211652_close_icon
views-count3984 դիտում article-date 22:33 26-09-2016

Ի՞նչ իրադարձություններ են տեղի ունեցել աշխարհում սեպտեմբերի 26-ին

1580 թ. – անգլիացի ծովագնաց Ֆրենսիս Դրեյքը ավարտեց իր շուրջերկրյա ճանապարհորդությունը: 1869 թ. – ծնվել է Կոմիտասը, հայ աշխարհահռչակ երգահան, երգիչ, երաժշտական էթնոլոգ, երաժշտագետ, վարդապետ, ժամանակակից հայկական դասական երաժշտության հիմնադիր, հայ երգարվեստի մեծագույն երախտավոր (մահ. 1935 թ.)։ 1888 թ. – ծնվել է Թոմաս Սթեռնս Էլիոթը, անգլո-ամերիկյան բանաստեղծ, արվեստի տեսաբան, մշակույթի պատմաբան (մահ. 1965 թ.): 1890 թ. – ծնվել է Լեոն Մելիքսեթ-Բեկը, հայ աղբյուրագետ, հնագետ, բանասեր, թարգմանիչ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր (մահ. 1968 թ.): 1895 թ. – Տրապիզոնում Աբդուլ Համիդ Բ սուլթանի կողմից կազմակերպվեց հայ բնակչության ջարդեր: 1918 թ. – Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ անգլո-ֆրանսիական ու ամերիկյան զորքերն անցան ընդհանուր հարձակման և գերմանական ուժերին ստիպեցին հեռանալ Ֆրանսիայի տարածքից: 1945 թ. – մահացել է Բելա Բարտոկը, հունգարացի երգահան, դաշնակահար և երաժշտագետ-ֆոլկլորիստ (ծն. 1881 թ.): 1959 թ. – Երևանում տեղի ունեցավ 01-99 ֆիլմի պրեմիերան. գլխավոր դերերում` Մհեր Մկրտչյան, Մուրադ Կոստանյան, Արման Կոթիկյան և այլք: 1967 թ. – ծնվել է Պարունակ Զելվեյանը, հայ բժիշկ, գիտնական: 2003 թ. – փակվեց Նուպեդիա ինտերնետային հանրագիտարանը, այդ կայքն համարվում է Վիքիպեդիայի նախորդ:

Նմանատիպ նյութեր