211652_close_icon
views-count56003 դիտում article-date 01:37 24-08-2016

Սպանություն Երևանում. բարձրահարկ շենքի վերելակում հայտնաբերել են 40-ամյա տղամարդու դի. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր` օգոստոսի 24-ին, սպանություն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 01:10-ի սահմաններում, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ավան վարչական շրջանի Չարենցի 9 շենքի 14-րդ հարկում` վերելակի մոտ տղամարդու դի կա: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե են ժամանել Երևանի ոստիկանապետ Սարգիս Մարտիրոսյանը, ոստիկանության Նոր-Նորքի բաժնի օպերատիվ խումբը` բաժնի պետ Արմեն Իսրայելյանի գլխավորությամբ: Դեպքի մասին տեղեկությունը փոխանցվել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ տեղի ունեցածը սպանություն է, իսկ սպանվածը նույն շենքի թիվ 53 բնակարանի բնակիչ, 40-ամյա Ալեքսանդր Դերգելովն է, ով մահացել է թիկունքի մասից սուր-կտրող-ծակող առարկայից ստացված վնասվածքներից: Ֆոտոլրագրողի տեղեկություններով, սպանվածը տուն է վերադարձել, որից հետո մեքենան կայանել է ավտոտնակում և երբ մոտեցել է շենքին, նրան թիկունքից դանակով հարվածել են: Ֆոտոլրագրողի տեղեկություններով, ոստիկաններն ու քննիչները ունեն կասկածյալ:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր