211652_close_icon
views-count1564 դիտում article-date 23:33 23-08-2016

Փրկարարները բնակչին ցուցաբերել են անհրաժեշտ օգնություն

Օգոստոսի 23-ին, ժամը 20.55-ին տեղեկություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի Հանրապետության փողոցի թիվ 24 շենքի բնակարաններից մեկի վատառողջ բնակչին իջեցնելու և շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները 1939 թ. ծնված Ն. Հ.-ին ցուցաբերել են անհրաժեշտ օգնություն: *** Օգոստոսի 23-ին, ժամը 15.05-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Բագրևանդ փողոցի թիվ 1 շենքի բնակարաններց մեկի վատառողջ բնակչին ավտոմեքենայից իր բնակարան բարձրացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները բնակչին ցուցաբերել են անհրաժեշտ օգնություն: *** Օգոստոսի 23-ին, ժամը 13.11-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Շերամի փողոցի թիվ 17 շենքի բնակարաններից մեկի ծանրամարմին բնակչին ավտոմեքենայից բնակարան բարձրացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները բնակչին ցուցաբերել են անհրաժեշտ օգնություն: ***

Նմանատիպ նյութեր