211652_close_icon
views-count10185 դիտում article-date 22:24 23-08-2016

Հայ-ադրբեջանական սահմանը հատած Հենրիկ Աղեկյանը վերադարձվել է հայրենիք

Հայաստանի քաղաքացի Հենրիկ Աղեկյանը հայրենիք է վերադարձվել: Քաղաքացին վերադարձվել է այսօր, ժամը 18-ին: Այս մասին հայտնել է Գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով հանձնաժողովին կից աշխատանքային խմբի ղեկավար Արմեն Կապրիելյանը: «Աղեկյանը տառապում է հոգեկան հիվանդությամբ, նախնական տվյալներով` վիճակը նորմալ է, սակայն այսօր կամ վաղը կենթարկվի բազմակողմանի բժշկական հետազոտության, ինչպես կարգն է պահանջում»,- հավելել է Կապրիելյանը:

Նմանատիպ նյութեր