211652_close_icon
views-count6660 դիտում article-date 22:35 23-08-2016

Մոսկվայի մարզում անվադողերի պահեստ է հրդեհվել

Մոսկվայի մարզի Նոգինսկ քաղաքում անվադողերի պահեստ է հրդեհվել: Այս մասին հայտնում է ТАСС-ը: Հրդեհի վայր ժամանած հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը: Այրվել է 900քմ տարածք: Ըստ նախնական տեղեկությունների՝ հրդեհի հետևանքով տուժածներ չկան: Նշենք, որ սա 2-րդ հրդեհն է օրվա ընթացքում: Առավոտյան խոշոր հրդեհ էր բռնկվել Մոսկվայի մարզի Շիշկին Լես գյուղում՝ ներկերի պահեստում, ինչի հետևանքով հրդեհվել է 1 000քմ տարածք և տուժել է 2 հոգի: Հրդեհի տարածումը կանխվել է ուղղաթիռների օգնությամբ:

Նմանատիպ նյութեր